Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն 18.000 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային (տեսանյութ)

Սպորտ
a1uefa-tuganq

Ֆուտբոլի եվրոպական միության կարգապահական կոմիտեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 18.000 եվրոյով՝ Ազգերի լիգայի խմբային փուլի մրցաշարի Հայաստան – Ջիբրալթար խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ այդ խաղին ընդհարում էր տեղի ունեցել ֆաների երկու տարբեր շարժումների ներկայացուցիչների միջեւ, բացի այդ, հանդիսականները շշեր էին նետել ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ: Պատժվել է նաեւ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից մեկը՝ Հունաստանի ազգային թիմը: Երկրպագուների ռասիստական պահվածքի համար Հունաստանի ՖՖ տուգանվել է 10 հազար եվրոյով, իսկ հավաքականի առաջիկա տնային խաղին մարզադաշտի երկու սեկցիաները փակ են լինելու: