«Երկու ամսվա աշխատավարձը Մեջլումյանը կվճարի իր գրպանից» (տեսանյութ)

«Վալլեքս» խումբը կհետաձգի «Էյ Սի Փի» ընկերության աշխատակիցների ազատման պայմանագրերը ևս երկու ամսով.

«Այդ որոշումը կայացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի կողմից: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բավականին կառուցողական մթնոլորտում են անցնում ՀՀ կառավարության հետ ունեցած մեր բանակցությունները գործարանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Բացի դրանից, մենք բոլորովին չենք ցանկանում սոցիալական լարվածություն ավելացնել տարածաշրջանում, որն արդեն հայտնի է որպես բավականին բարդ տարածաշրջան՝ զբաղվածության առումով»,- ասում է «Էյ Սի Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Այս որոշումով ղեկավարությունը փորձել է խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց: Իսկ այն հարցին, թե ինչպես են վճարվելու բազմամիլիոնանոց աշխատավարձերը՝ չաշխատող ընկերությունում, Լուսինե Մեջլումյանը պատասխանում է.

«525 անձի աշխատավարձ վճարելը բնականաբար բավականին մեծ բեռ է, բայց, քան որ կայացել է այդպիսի որոշում, բնականաբար պարոն Մեջլումյանը որոշում է կայացրել այդ  երկու ամսվա աշխատավարձը վճարել իրենց գրպանից»:

Ավելին՝ «Անյուն+3» ՀԸ տեսանյութում