Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-րդ ուժի բացառման օրենքը ողջունելի է. Աշոտ Ոսկանյան (տեսանյութ)

Հարցազրույց
Ashot

Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, նախկին պատգամավոր, նախկին դեսպան, «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Ոսկանյանի հետ

-Պարո՛ն Ոսկանյան, ձևավորվեց նոր խորհրդարան: Ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը: Եվ ո՞ր ուժն է կարող դրան հավակնել: - Գուցե կարողանար ընդդիմության դերը կատարել Հանրապետական կուսակցությունը, եթե նախևառաջ ինքն իր ձեռքով չտապալեր իր ընտրությունը. նկատի ունեմ նախևառաջ նոր Ընտրական օրենսգրքի տապալումը, որը հնարավորություն էր տալիս 4 կուսակցության անցնելու, ընդ որում՝ շատ ավելի ցածր տոկոսով: Եվ բացի դրանից էլ, եթե հետևողական լինեին և պահեին նախնական հայտարարված դիրքը (ուզում են կոնստրուկտիվ օպոզիցիա, իրենք ուզում են փաստերով, իրենց փորձառությամբ հակադրվել այսօրվա իշխանություններին) էդ դեպքում գուցե կարողանային անել: Բայց իրենք այդ հիմքը չպահեցին, որովհետև էնտեղ ամեն ինչ վերածվեց էմոցիոնալ, լարված բախումների, հիմնականում չարաշահվեց անվտանգության հարցը: Այնպես որ կարծում եմ՝ որ այդ ընդդիմությունը այս ընտրված պառլամենտում իսկապես շատ լավ ուժեր կան: Երևի պետք է լինի դրսից, երևի պետք է լինի ոչ պառլամենտական ընդդիմություն: -Ի՞նչ պետք է անի հայ հասարակությունը և մտավորականությունն այս իրադրությունում:  -Եթե ասում եմ, որ ընդդիմությունը պետք է լինի դրսից՝ ես նկատի ունեմ հասարակությունը և ինչ-որ իմաստով մտավորականությունը: Ինչ վերաբերում է հասարակությանը: Կային շատ հետաքրքիր քաղաքական կազմավորումներ, որոնք չանցան և գիտեինք, որ չէին անցնելու: Մեկը, որի նկատմամբ ես շատ մեծ համակրանք ունեմ, «Քաղաքացու որոշում»-ն էր: Շատ քիչ ձայն հավաքեց, բայց իր հարցադրումները շատ առողջ են: Եվ ես կարծում եմ, որ իրենց քիչ ձայն հավաքելը կապված է նրա հետ, որ իրենց դեռ չէին ճանաչում: Կարևոր հանգամանք կա նաև, որ պառլամենտի հետ կապ չունի: Մենք չունենք արհեստակցական միությունների տրադիցիա, ռեալ գործող արհմիություններ: Եվ ինձ համար ահռելի կարևոր նշանակություն ունի, որպեսզի հասարակությունը կարողանա ձևավորել արհմիություններ: Պետք է որպեսզի հասարակությունը դիմադրելու ուժ ունենա իր շահերը պաշտպանելու հնարավորություն ունենա և այդ առումով արհմիությունները չափազանց կարևոր են: -Որո՞նք պետք է լինեն առաջնահերթ օրակարգային խնդիրները: -Ես չասեմ, թե ինչ պետք է խորհրդարանը որոշի: Ես ասեմ, որ մենք անցյալ տարի պլանավորել էինք մի մեծ գիտաժողով, որը պետք է քննարկեր Հայաստանի վիճակը, որովհետև մենք գիտակցում էինք, որ այն ինչ որ տեղի է ունենում, բոլորովին էլ այն չէ, ինչ որ ներկայացվում է, թեկուզ դա մենք գիտական ձևով անել: Գիտաժողովը կազմակերպեցինք մինչև հեղափոխությունը, բայց անցկացվեց արդեն հեղափոխությունից հետո: Բայց այդ արդյունքները ցույց տվեցին իսկապես այն հիմնական կետերը, որտեղ որ պետք է զարգացում տեղի ունենա: Ուստի գալիք տարի մենք որոշել ենք, որ շարունակելու ենք այդ գիտական-հետազոտական աշխատանքը 4 հիմնական բնագավառներով: Առաջինը՝ «Հասարակական պայմանագրի հարցը» Հայաստանում: Մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ փաստորեն այդ հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ այսպես կոչված սոցիալական կոնտրակտ բնակչության լայն շերտերի մեջ գոյություն չէր ունեցել: Այսիքն՝ երբ որ իշխանություններն ասում են՝ «Դուք ինչո՞ւ չեք մեզ ենթարկվում», հասարակությունն էլ ասում է՝ «Դու ի՞նչ ես մեզ տալիս, որ ես քեզ ենթարկվեմ»: Պետք է լինի համաձայնագիր, պայմանագիր: Հետևաբար ուզում ենք քննարկել, թե ինչ է պետք անել, որ բնակչությունը հասկանա, ընկալի, տեսնի, որ իսկապես կառավարությունը և ինքը ինչ-որ հաղորդակցության մեջ են: Բայց շատ վտանգավոր պահ կա. ժողովրդի սպասելիքները շատ մեծ են, և  մարդիկ կարող են հիասթափվել, եթե այդ կոնտրակտը չերևա: Չերևա սոցիալական որոշակի արդարության ապահովում, չերևա՝ ինչ ենք անում սեփականության երաշխավորման հարցերում: Երկրորդ թեման, ոչ թե տնտեսությունը, որը 3-րդն է, նախևառաջ կրթության հարցն է: Կրթությունը կատաստրոֆալ վիճակում է: Կրթությունը կարելի է ասել, որ կոլապսի մեջ է: Ես բավական մոտիկից եմ հետևում, որովհետև ինքս էլ բուհական աշխատող եմ և շրջապատված եմ բուհական աշխատողներով, շատ բան փորձում են անել, բայց խնդիրները այնքան խորն են, այնքան բարդ են, որ մարդիկ, որոնք դրսից քննդատում էին կրթական համարակարգը. իմ լավ ծանոթները բարեկամները այսօր մեջն  են և շվարած չգիտեն՝ ինչ անել: Եթե առաջիկայում չկարողանանք առաջարկել լուծումներ, ապա մենք պարտավոր ենք առաջիկայում գոնե ձևակերպել պրոբլեմները, այսինքն՝ ախտորոշումը, ինչ է կատարվում մեր կրթական համակարգում, և գտնենք ճանապարհները: Եվ բնականաբար արտաքին հարաբերությունները, որոնք նոր որակ պետք է ձեռք բերեն: -Որտե՞ղ և ինչպե՞ս գործել արտաքին քաղաքականության մեջ:     -Արտաքին քաղաքականության մեջ մի չափազանց հետաքրքիր պրոցես է սկսվել: Ես դա չափազանց դրական եմ գնահատում: Բանն այն է, որ դեռևս 88 թվականին, երբ որ այդ շարժումը տեղի ունեցավ, արտաքին քաղաքականության վերաբերյալ մի էսպիսի դոկտրին առաջարկվեց, որ չպետք է ապավինել 3-րդ ուժին, որ պետք է հիմնականում հենվենք մեր ուժերի վրա: Սակայն դա վերանայվեց և մենք էլի հետ եկանք, հանգեցինք ընդանուր պատկերացման, որ այնուամենայնիվ մենք ոտքով-գլխով կախված ենք ուրիշ օտար ուժերից: Հիմա դա, կարծես թե, մի փոքր վերանայվում է, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք այդ մեծ պետությունների հետ ամենասերտ համագործակցությունից: