Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի պաշտոնակատարն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին

Պաշտոնական
transport

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։  ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև նշել է, որ պատրաստ են նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։ Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, կապի, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  Կարևորվել է հատկապես «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը: Նշվել է, որ այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դիմիտրի Գվինդաձեին ներկայացվել են ճանապարհային միջանցքի հարավային՝ Սիսիան-Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության մանրամասները։  Հակոբ Արշակյանն ընդգծել է,  որ Հյուսիս-հարավը ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանային կարևորագույն նշանակություն ունեցող ծրագիր է, որի կառուցումը թույլ կտա կարճ ճանապարհով Մերձավոր Արևելքի և Սևծովյան ավազանի միջոցով  ելք ապահովել դեպի եվրոպական երկրներ։ Նա նաև  հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ն իր ներդրումը  կունենա նաև կարևորագույն այդ ծրագրում։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն