Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի խնդիրը վատ պաշտոնյաներն են. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
barberyan

«Գյուղատնտեսական տարին ծանր էր, 7000 հա հողերի անկում ունենք, 3-4հզ տոննա պտուղ եւ բանջարեղենի պակաս, ասում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ «Վատ է նաեւ անասնապահության վիճակը, գլխաքանակի անկում կա եւ ոչ մի միջոցառում չկա այն կանխելու համար»։ Հանրապետությունում չի լուծվել նաեւ պարարտանյութի խնդիրը, հիմա բանակցություններ ենք վարում Իրանից ներկրելու համար, նշում է Հրաչ Բերբերյանը։ «Ինու պետք է ՀԿ-ն զբաղվի դրանով, իսկ ինչ են անում մեր չինովնիկները»։ Հայաստան այս տարի պակաս կարտոֆիլի սերմացու կմտնի, միջազգային շուկայում դրա գինը բարձրացել է 25 տոկոսով։ Մեր բերքը այս տարի պակաս կլինի, իսկ կարտոֆիլը մեր երկրորդ հացն է։ «Մեր խնդիրը վատ պաշտոնյաներն են, որոնք տեղյակ չեն ոլորտից,- ասում է Հրաչ Բերբերյանը եւ հավելում,- կա պաշտոնյա, որ գյուղատնտեսությունը սննդարդյունաբերությունից չի տարբերում։ Մասնագետը խնդրի լուծումը տեսնում է Հայաստանը տարանցիկ շրջան դարձնելը, այդ դեպքում պտուղ բանջարեղենի շրջանառություն կլինի։ Խոշոր ջերմոցատերեը միգուցե ամեն ինչ անում են, որ ցեցը չվերանա, 400դրամով լոլիկ էին վաճառում ամառվա կեսին, այստեղ միտում կա, շուկան վերցրել են իրենց ձեռքը, ասում է նա։