Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA  դեկտեմբերի 14-ին

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դեկտեմբերի 14-ին կանցկացնի իր հերթական մենամարտը MMA-ի շրջանակում: Գոտեմարտը կկայանա «Մարտեր Վոլգայի վրա-8» խորագիրը կրող երեկոյի ընթացքում:

Հայ մարզիկի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Եվգենի Պերեպեչինը: 25-ամյա մրցակիցն իր կարիերան սկսել է դեռևս 2012 թվականին, այս ընթացքում անցկացրել է 6 մենամարտ, որոնցից 3-ում հաղթել է, 3-ում՝ պարտվել է: Երեկոյի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 18-ին:

 

Vivarobet ընկերությունը  սահմանել է գործակիցներ նման թեժ մենամարտի համար, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Նշենք, որ իր առաջին մենամարտում՝ այս տարվա մայիսի 19-ին, Միհրան Հարությունյանը կարողացել էր առավելության հասնել Իրանի ներկայացուցիչ Ալի Յուսեֆիի նկատմամբ