Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում լարվածություն չկա, բանակն էլ ամուր կանգնած է դիրքերում. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-babayan

«Մենք երբեք մեր հասարակությունից ոչինչ չենք թաքցրել: Մենք միշտ էլ կիսում ենք մեր դիրքորոշումը հասարակության հետ: Արցախում  լարվածություն չկա, մարդիկ ապրում են իրենց ամենօրյա կյանքով, բանակը ամուր կանգնած է դիրքերում: Կան մարդիկ, ովքեր փորձում են շահարկել սա: Ղարաբաղում  մի քանի մարդ  կեղտոտ լուրեր է տարածել... հակահեղափոխական Արցախ եւ այլն: Բավական է ժողովուրդ, հերիք է. Ոչինչ չի կարող կոտրել Հայաստանի եւ Արցախի միասնությունը: Հերիք է մի բաժակ  ջուրը պղտորեք ու փորձեք այնտեղ ձուկ բռնել, նման բան չկա, բաժակի մեջ էլ  ձուկ չկա»,- իր ֆբ-յան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։