Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Հասարակություն
diplom-1

Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է ԵՊԲՀ դիպլոմի ճանաչման հայտը:Սա շուրջ 2 տարի տևած թիմային աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ ԵՊԲՀ տրամադրած ուսուցումը Շրի Լանկայի կառավարության կողմից համահավասարեցվում է իրենց տրամադրած բժշկական կրթությանը, և որով փաստվում է ԵՊԲՀ միջազգային որակի կրթության օպերատոր հանդիսանալը: Ներկայումս ԵՊԲՀ ուսանողներից յուրաքանչյուր չորրորդը արտասահմանցի է: ԵՊԲՀ ուսանողների աշխարհագրությունը ներառում է 36 երկիր, 18 ազգություն և 6 դավանանք: Նշենք, որ ԵՊԲՀ-ն որդեգրել է միջազգայանացման քաղաքականություն և նպատակ է դրել ընդլայնելու իր ուսանողների աշխարհագրությունը:

Ավելացնենք նաև, որ Շրի Լանկայում դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կհրապարակվի  այս տեղեկատվությունը:

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը ժամանել էր Հայաստան՝ ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ քննարկելու կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող տասնյակ հարցեր:

 

 ԵՊԲՀ լրատվական ծառայություն