Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ սերունդն այսօր կարո՞ղ է դիմակայել բնության արհավիրքներին (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-12

Ինչպես նախապատրաստել երիտասարդ սերնդին դիմակայել բնության արհավիրքին, արդյոք բավարար գիտելիքներ ունե՞ն նրանք երկրաշարժի վերաբերյալ և ինչպե՞ս լրացնել թերի գիտելիքները: «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի կազմակերպած «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի տրամաբանական շարունակությունը դարձավ մրցույթ միջոցառումը, որը կազմակերպել էր Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, ասում է թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Միջոցառմանը մասնակցում էր 25 խումբ՝ Երևանի և մարզերի դպրոցներից, քոլեջներից, կրթահամալիրներից, նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիան: «Մեր ակադեմիան, որը ստեղծվեց երկրաշարժից հինգ տարի հետո, այսօր պատրաստում է այնպիսի կադրեր, որ երկրաշարժագիտության և սեյսմիկ անվտանգության ոլորտում կարող են ունենալ լավագույն մասնագետներ»,- ասում է ակադեմիայի խմբի մասնակից Մարիաննա Ալավերդյանը: Յուրաքանչյուր խումբ իր թեման էր ընտրել և ինքնատիպ մոտեցմամբ էր պատրաստվել մրցույթին:  «Երկրաշարժի գուշակներ» խմբի անդամներն, օրինակ` փորձել են բացահայտել կենդանիների վարքագիծը՝ երկրաշարժից առաջ: Բյուրեղավանի ավագ դպրոցի սաները մի փոքր ֆորմատից դուրս էին եկել և մշակութային ուղղվածություն էին տվել իրենց ելույթին՝ ասմունքելով և երգելով Ազնավուրի՝ «Քեզ համար Հայաստան» երգը: