Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Արոնյան – Վաշյե-Լագրավ. կողմերը կմրցեն արագ եւ կայծակնային շախմատում  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-aronyan-lagrav

Լոնդոնում ընթացող շախմատի London Chess Classic մրցաշարում այսօր կկայանան կիսաեզրափակիչ փուլի վերջին պարտիաները: Արագ շախմատի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Արագ շախմատի երկու պարտիաներից հետո կողմերը կանցկացնեն նաեւ կայծակնային շախմատի 4 հանդիպում: Հիշեցնենք, որ դասական շախմատի երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Արոնյան – Վաշյե-Լագրավ մրցամարտը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Այդ պարտիաների ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: