Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազարբաևը սատարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունը

Քաղաքականություն
nazarbaev

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բելառուսի անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի հետ Աստանայում տեղի ունեցած հանդիպմանը նրան աջակցություն է հայտնել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստիից:  Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները: «Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը: Իր խոսքում Ղազախստանի նախագահը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը: