Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում շախմատի առաջնություն է անցկացվել

Հասարակություն
1-23

Դեկտեմբերի 10-12-ը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվեց հերթական մարզական միջոցառումը՝ շախմատի առաջնություն դատապարտյալների շրջանում: Մարզական միջոցառման ընթացքում շախմատային ընկերական հանդիպումներ իրականացվեցին նաև հիմնարկի ծառայողների և ազատազրկված անձանց միջև՝ մասնակցությամբ հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանի: Դատապարտյալների շրջանում իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներ Գ. Ավետիսյանը, Կ. Մեհրաբյանը և Խ. Պողոսյանը հիմնարկի ղեկավարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին