Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Մնացականյանը չի մասնակցի Բաքվում անցկացվելիք ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ

Քաղաքականություն
zohrab-mnacakanyan

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը չի մասնակցի Ադրբեջանում դեկտեմբերի 14-ին անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Բաքվում կայանալիք նիստին կմասնակցի Հայաստանի ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Բաքու այցելության ընթացքում նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպումները նախատեսված են այսօր: «Կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները»,- ասել է Մարիա Զախարովան: Նշենք, որ ՍԾՏՀ կազմակերպությանն անդամակցում է 12 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Մի շարք պետություններ և միջազգային կառույցներ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն: