Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրիայում մեղադրանք են ներկայացրել օլիմպիական չեմպիոնին (տեսանյութ)

Սպորտ
sport-biatlon-13.12.

Ինչպես նշել է ռուսաստանցի հեռուստալրագրող Դմիտրի Գուբերնեւը, դեկտեմբերի 12-ի գիշերը Ավստրիայի ոստիկանությունը ստուգայց է կատարել այդ երկիր ժամանած Ռուսաստանի բիաթլոնի հավաքականի ճամբար: Ըստ նախնական տվյալների, իրավապահ օրգանները ռուսաստանցի մի քանի մարզիչներին, մարզիկներին ու բժիշկներին մեղադրանք են ներկայացրել՝ 2017թ աշխարհի առաջնությունում հակադոպինգային օրենքը խախտելու համար: Կասկածյալների մեջ է նաեւ օլիմպիական չեմպիոն Անտոն Շիպուլինը: Հավելենք, որ Ռուսաստանի բիաթլոնի հավաքականը ժամանել է ավստրիական Խոխֆիլցեն քաղաք, որտեղ պետք է կայանա բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցափուլը:

Բիաթլոնում խոշոր սկանդալ է հասունանում: