Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահուստային ֆոնդից օգնություն կհատկացվի վիրավոր զինվորի բուժումը Ֆրանսիայում իրականացնելու համար

Պաշտոնական
56730

Կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ  Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Գործադիրը սահմանել է. - առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման  անհրաժեշտությամբ: - դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն ու առավելագույն չափն ու վճարման կարգը: - մարզում պաշտոնավարող բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը: