Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի սակագինը չի թանկանա (տեսանյութ)

Տնտեսություն
Baxramyan

Գազի սակագինը 2019թ. հունվարի մեկից չի թանկանա: Ըանդհակառակը՝ բանակցություններ են ընթանում սակագնի նվազեցման վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,-ասաց Գարեգին Բաղրամյանը: Լրագրողների այն ահրցին, թե տարին ավարտվում է  եւ ռուսական կողմի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում, Բաղրամյանն ասաց, որ  պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգվեն, մինչև բանակցություններն ավարտվեն: «Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ունենա»,-հայտնեց Գարեգին Բաղրամյանը: