Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Մրցանակաբաշխություն. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-11

Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքի 2-րդ հարկի դահլիճում (հասցե՝ Երևան, Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը: Մրցույթին ներկայացվել է շուրջ 100-ից ավելի հայտ: Մասնագիտական ժյուրին դեկտեմբերի 3-ին դիտարկել է ներկայացված լրագրողական աշխատանքները և որոշում կայացրել մրցույթի հաղթող նյութերի վերաբերյալ: Մրցույթի անվանակարգերը 7-ն էին՝ Լավագույն հետաքննական նյութ Լավագույն մարդկային պատմություն Լավագույն հեռուստահաղորդում Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ Լավագույն մուլտիմեդիա նյութ Լավագույն ֆոտոպատմություն Լավագույն գրաֆիկական պատմություն Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Հատուկ մրցանակ է սահմանվել նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության կողմից՝ «Քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու իրավունք» թեմայով օրինակելի լրագրողական աշխատանքի համար։ Մրցանակը ներկայացվում է «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը բանտում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Նախատեսվում են նաև հատուկ և խրախուսական մրցանակներ պետական կառույցների և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։