Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 4 օր անց. Հացադուլ ԿԸՀ-ի դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-cddollage

2017-ի քվեարկությունից 4 օր անց ի՞նչ հարցի շուրջ էին բանավիճում Լեռնիկ Ալեքսանյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Ո՞ւմ դիրքորոշումն էր քննադատում 2017-ի ընտրությունից 4 օր անց գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Ո՞վ էր առևանգել հացադուլավորի վրանը 2012-ի ընտրությունից 4 օր անց։ Ինչո՞ւ էին Հանրապետականից խաբվածները 2012-ի քվեարկությունից 4 օր անց իրենց հայտարարում իրացման գոտու բնակիչներ։ Ի՞նչ պահանջով հացադուլ սկսեց աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը 2007-ի քվեարկությունից 4 օր անց։ Ի՞նչ օրակարգային հարց էր փորձում լուծել այդ օրը «Արդարություն» դաշինքը։ Ինչո՞ւ 1999-ի քվեարկությունից 4 օր անց Պարույր Հայրիկյանը հրավիրվեց դատախազություն։ Ի՞նչ գնահատական էր տալիս արևմտյան մամուլը 1995-ի ընտրություններին քվեարկությունից 4 օր անց։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք պատասխանել վիկտորիկայի հարցերին։