Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեղադրանքը չեմ ընդունում». Արմեն Գևորգյանը՝ դատական նիստից առաջ․թարմացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Armen-Sargsyan

Դատարանն այսօր քննելու է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:  Մինչ դատարան մտնելը Արմեն Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին. Մեղադրանքի վերաբերյալ հարցին Գևորգյանը պատասխանեց, որ չի ընդունում. «Մեղադրանքին ծանոթ եմ: Հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում: Եվ մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»,- ասաց նա։   Իրեն մեղավոր չի ճանաչում. Գևորգյանի դատապաշտպան Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ պաշտպանական կողմը պահանջել է լրացուցիչ նյութեր:  «Հետագայում կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից այդ նյութերը շատ հարկավոր են: Այդ իսկ պատճառով դատական նիստը ընդմիջվեց մինչև ժամը 15:00-ն»,- մանրամասնեց դատապաշտպանը: Վերջնական դատական ակտի վերաբերյալ ասաց, որ չի կարող ասել՝ այսօր կհրապարակվի, թե՝ ոչ: Ասաց նաև, որ Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել: «Դիրքորոշում մեղադրանքի վերաբերյալ հայտնել է: Իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- մանրամասնեց փաստաբանը: