Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը Լոնդոնում առաջին միավորը կորցրեց

Սպորտ
a1london-chess

London Chess Classic շախմատային մրցաշարի շրջանակում անցկացվող ՖԻԴԵ-ի օփենի 4-րդ տուրը հաջող չդասավորվեց Հայաստանի շախմատիստների համար: Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց անգլիացի գրոսմայստեր Գլեն Ֆլիրի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց: Մեր շախմատիստի սայթաքումից անմիջապես օգտվեցին լեհ Կաչպեր Տոմաշեւսկին ու անգլիացի Նիկոլաս Պերտը, որոնք չորրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ դարձան մրցաշարի առաջատար: Հրանտ Մելքումյանն այժմ 3,5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կխաղա անգլիացի մարկ Հիբդենի հետ: Մրցաշարը հաջող մեկնարկած ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը, ավաղ, 4-րդ տուրում կրեց առաջին պարտությունը՝ սպիտակներով զիջելով ֆրանսիացի գրոսմայստեր Ժյուլ Մուսարին: Մեր 17-ամյա շախմատիստը ներկայումս 2,5 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը: Այսօր նա կհանդիպի անգլիացի Օսկար Պոլակի հետ: Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհի Սիրանուշ Ղուկասյանը ընթացիկ փուլում ոչ-ոքի խաղաց անգլիացի Գվիլիմ Պրայսի հետ, վաստակեց 2,5 միավոր եւ բարձրացավ 60-րդ հորիզոնական: Նրա հաջորդ մրցակիցը շվեյցարացի Մարսել Մարենտինին է: