Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ բուժկետերը համալրվել են անհրաժեշտ կահույքով ու դեղորայքով. ԱՆ

Պաշտոնական
արդար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը բանտային առողջապահության ոլորտում: Այսպես, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմի համար աշխատանքային բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով ձեռք է բերվել անհրաժեշտ կահույք՝ այդ թվում դեղորայքի և բժշկական նյութերի պահման համար նախատեսված պահարաններ, փայտե պահարաններ, գրասեղաններ և աթոռներ: Առաջիկայում նախատեսվում է դրանք տեղաբաշխել համապատասխան քրեակատարողական հիմնարկներում:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և   հասարակայնության հետ կապերի վարչություն