Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը նվաճեց «Լիոնը»

Սպորտ
a1liga-1312

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը նվաճեց ֆրանսիական «Լիոնը», որը Կիեւում ոչ-ոքի խաղալով Դոնեցկի «Շախտյորի» հետ, իր խմբում գրավեց 2-րդ տեղը եւ մտավ հաջորդ փուլ: Այդպիսով, 2019 թվականին չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարը կշարունակեն հետեւյալ երկրների ակումբները. Անգլիա՝ «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ», «Լիվերպուլ» Գերմանիա՝ «Բավարիա», «Շալկե-04», «Բորուսիա» (Դորտմունդ) Իսպանիա՝ «Աթլետիկո», «Բարսելոնա», «Ռեալ» Ֆրանսիա՝ «ՊՍԺ», «Լիոն» Իտալիա՝ «Յուվենթուս», «Ռոմա» Հոլանդիա՝ «Այաքս» Պորտուգալիա՝ «Պորտո»   Հավելենք, որ 1/8 եզրափակիչ փուլը վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին, իսկ առաջին խաղերը կկայանան 2019 թվականի փետրվարի 18-19-ին:   Չեմպիոնների լիգա 6-րդ տուր 11 դեկտեմբերի E խումբ «Այաքս» (Հոլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:3 «Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 1:0   F խումբ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 2:1 «Շախտյոր» (Ուկրաինա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1   G խումբ «Ռեալ» (Իսպանիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 0:3 «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1   H խումբ «Վալենսիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:0 «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Յուվենթուս» (Իտալիա)՝ 2:1