Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Վաշիե-Լագրավի հետ

Սպորտ
a1chess-aronyan-12.12.

Լոնդոնում մեկնարկած շախմատի London Chess Classic մրցաշարի այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Այդպիսով, դասական շախմատի հանդիպումներից հետո ընդհանուր հաշիվը հավասար է՝ 6:6: Վաղը կողմերը կմրցեն արագ եւ կայծակնային շախմատում: Դրա արդյունքներով կորոշվի զույգի հաղթողը, որը եզրափակիչում կհանդիպի Ֆաբիանո Կարուանա – Հիկարու Նակամուրա հանդիպման հաղթողի հետ: Այստեղ հաշիվը նույնպես հավասար է՝ 6:6: Հիշեցնենք, որ հաղթողի կոչումը վիճարկում են Grand Chess Tour-ի նախորդ 4 փուլերում լավագույն արդյունքի հասած 4 շախմատիստները: