Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ադրբեջանցիների հետ խաղին

Սպորտ
a1miki-2

Լոնդոնի «Արսենալն» այսօր իր վերջին մարզումն է անցկացրել վաղը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում ադրբեջանական «Ղարաբաղի» հետ կայանալիք տնային խաղից առաջ: Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, պարապմունքին մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում թեթեւակի վնասվածքներ ունեցող Մեսութ Օզիլն ու Լորան Կոսելնին: Ի դեպ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ոչ միայն պատրաստվում է առաջիկա հանդիպմանը, այլեւ հատուկ բացիկով երկրպագուներին հիշեցնում է գալիք Սուրբ ծննդյան տոների մասին: Հավելենք, որ «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպումը կկայանա վաղը, դեկտեմբերի 13-ին, Երեւանի ժամանակով ժամը 23:55-ին: