Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռահիմ Սթեռլինգի պատճառով «Չելսիի» երկպագուն կորցրել է աշխատանքը

Սպորտ
sport-fan

Լոնդոնի «Չելսիի» 60-ամյա երկրպագու Կոլին Ուինգը, որը մեղադրվում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթեռլինգին վիրավորելու մեջ, հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Ես ամաչում եմ իմ վարքից եւ շատ վատ եմ ինձ զգում: Բայց, վիրավորելով նրան, ես չեմ օգտագործել «նեգր» բառը: Ես ընդամենն ասել եմ մանչեսթրցի: Արդեն 50 տարի է հաճախում եմ «Չելսիի» խաղերին եւ իմ ընտրած տեղի պատճառով հաճախ եմ հայտնվում տեսախցիկների առջեւ: Նախկինում, եթե հայտնվեի նման իրավիճակում, ինձ վաղուց կբռնեին: Ես ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռահիմից եւ հույս հայտնել, որ նա կընդունի այն: Իմ վարքագիծը ռասիստական ենթատեքստ չուներ, սակայն ես, իրոք, սխալ եմ թույլ տվել: Դա սարսափելի է, բայց դրա համար ես արդեն ստացել եմ իմ պատիժը՝ հեռացվել եմ աշխատանքից եւ զրկվել ամբողջ մրցաշրջանի տոմսից: Սակայն առայսօր ինձ հանգիստ չեն թողնում», - Կոլին Ուինգի խոսքերը մեջբերել է Daily Mail թերթը: Հավելենք, որ Անգլիայի առաջնության «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո հյուրերի ֆուտբոլիստ Ռահիմ Սթեռլինգը հայտարարել էր, որ տանտերերի երկրպագուները իրեն ռասսայական վիրավորանքներ են հասցրել: Լոնդոնյան ակումբը կարգազանց երկրպագուներին արգելել է ներկա գտնվել թիմի խաղերին: