Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասում ենք ՀՀ-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման

Քաղաքականություն
ahh

Դեկտեմբերի 9-ին արտահերթ Ազգային Ժողովի ընտրություններում  ժողովուրդը կողմ քվեարկելով հեղափոխությանը, ո'չ ասաց երկիրը թալանած  նախկին իշխանություններին ու նրանց արբանյակներին   Եվրոպայի հայերի համագումարը շնորհավիորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող  ուժին՝ ակնկալելով, որ հերթականությամբ կիրականացվեն ժողովրդի արդարացի սպասումներն ու երազանքները: Սփյուռքը նույնպես մեծ անձկությամբ հետեւում էր ընտրությունների ամբողջ ընթացքին եւ ճնշող մեծամասնությունը  խանդավառությամբ եւ գոհունակությամբ  ընդունեց ՀՀ պատմության մեջ ամենաժողովրդական ու ազատ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կարեւորը այն է, որ այսօր նոր էջ է բացվում հայության կյանքում եւ հնարավորություն՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք համատեղ գործակցությանը հաղորդելու նոր շունչ, նոր բովանդակություն եւ երանգ՝ ի խնդիր ինքնիշխան եւ արդար հայրենիքի կառուցման եւ համակողմանի զարգացման, ի խնդիր ժողովրդի բարեկեցության եւ համազգային իղձերի ու պահանջների իրականացման: Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման:   Եվրոպայի Հայերի Համագումար