Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ փրկել է Սերժ Սարգսյանին, նաեւ ֆիզիկապես. Ա. Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledy5d

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունները հավաքական հետապնդման արդյունք են, ասում է «Ազգային hամաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ «Գաղտնալսումից էլ պարզ է, որ սա իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ցուցումով, իսկ մեղադրանքը շինծու է»:  Ընտրության օրը Սերժ Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այն դեպքում, երբ Քոչարյանը երկու անգամ փրկել է Սերժ Սարգսյանին, նաեւ ֆիզիկապես։ «Հոկտեմբերի 27-ին է փրկել, երբ երկրապահը պահանջում էր  ոչ թե միայն նրա հրաժարականը, այլեւ նաեւ ֆիզիկապես: Իսկ մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից իջնում էր, Սերժ Սարգսյանը կպել էր տռապին, խեղճացած վիճակ էր»,-ասում է Արամ Հարությունյանը:  Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնա անազատության մեջ, նա կլինի այն կետը, որը կհամախմբի ընդդիմադիր ուժերին։ Արամ Հարությունյանը ողջունում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից այսօր իրականացվող բողոքի ակցիան: «Ես անձամբ նպաստելու եմ, որ ամեն ինչ հաղթահարվի: Այս շարժումն անընդհատ լինելու է: Եթե համեմատում ենք 3 նախագահներին, ապա Քոչարյանը տարբերվում է: Ես հո չեմ սպասելու մինչեւ վճիռը լինի, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ»,-ասում է նա: