Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաշնակցությունը չի ելնելու երկրից փախչի» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatev

«Մենք» կուսակցությունների դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանի համար սպասելի էր դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններում «ԻՄ քայլը» դաշինքի հավաքած ձայների արդյունքը։ «Մենք ունեցել ենք լավագույն համապետական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ»,-գնահատելով ԱԺ արտահերթ ընտրությունները հայտարարեց «Իմ քայլը»  դաշինքի անդամ Համազասպ Դանիելյանը։ «Կարեւորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ հանձնաժողովի անդամները, որոնք ակնհայտորեն փորձառու էին եւ կապ  ունի նախորդ կարգերի հետ, նշեցին, որ հաճույք են ստանում աշխատանքից, քանի որ այլ պարտականություն չունեն, բացի օրենքին հետեւելուց։ Միջազգային դիտորդների մասով պետք է ասեմ, որ ունենք գնահատական, որը ոչ միայն ամենադրականն է, որ երբեւէ արվել է ընտրությունների մասով, դա բոլորի ձեռքբերումն է։ Երբ մենք հինգ տարի անց կունենանք այլ համապետական ընտրություններ, մենք ունենալու ենք քիչ ավելի լավ ընտրություններ»,-ասաց Դանիելյանը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ իրենք խորհրդարանում ընդդիմություն են լինելու։ «Այս ընտրություններն այն ընտրություններն են, որի մասին բոլորս երազել ենք։ Այսպես ինչպես մենք ՔՊ-ին քննադատել ենք Ելք դաշինքի շրջանակներում, այստեղ էլ նույն է լինելու, օրինակ բերեմ Երեւանի ավագանին, եթե պետք է քննադատել, մենք քննադատելու ենք։ Ցանկացած ժողովրդական երկրում պետք է ընդդիմություն»,-նշեց Սամսոնյանը։ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն ասաց, որ այս ընտրություններն աննախադեպ էին ընտրակաշառք չբաժանելու առումով։ «Բայց արդյոք վարչական ռեսուրսի օգտագործում չկար, պետք է խորը վերլուծություն անել այդ մասով։ Դաշնակցությունը չի ելնելու երկրից փախչի, մենք պայքարելու ենք որպես արտախորհրդարանական ուժ, մեր դերն ենք ունենալու Հայաստանի ապագայի կերտման գործում»,-ասաց Արթուր Ղազարյանը։