Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 2 օր անց. Հուժկու հանրահավաք և պայթյուն Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-coellage

Ինչպե՞ս էր 2017-ի քվեարկությունից 2 օր անց քաղտեխնոլոգը բացատրում հետընտրական զարգացումների բացակայությունը։ Ըստ սոցիոլոգի՝ որքա՞ն է եղել ընտրակաշառքի դերն այդ ընտրություններում։ Ո՞ւմ էր մեղադրում 2017-ի ընտրությունից 2 օր անց ՀՀԿ ներկայացուցիչը և ինչո՞ւ։ Ո՞ր քաղաքական ուժերը հանրահավաք անցկացրին 2012-ի քվեարկությունից 2 օր անց։ Ինչո՞ւ այդ օրը պայթեցվեց «ԴԻ այ վայ» ակումբը։ Իսկ 2007-ի քվեարկությունից 2 օր անց ի՞նչ ծրագրեր ունեին խորհրդարան չանցած ուժերը։ Ո՞ւմ էր շնորհավորում Ռոբերտ Քոչարյանը 2007-ի քվեարկությունից 2 օր անց։ ԱԺ ի՞նչ կազմ էր ուրվագծվում 2003-ի ընտրությունից 2 օր անց, ո՞վ էր հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին։ Ո՞ւմ կողմնակիցներն էին փակել մայրուղին 1999-ի քվեարկությունից 2 օր անց։ Ի՞նչ հայտարարություն արեցին 1995-ի քվեարկությունից 2 օր անց ԿԸՀ ընդդիմադիր անդամները։ Բոլոր հարցերի պատասխաններն՝ առաջարկվող տեսանյութում։   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։