Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք կռիվ չենք անի, չենք հայհոյի, սա էշություն է. Ահարոն Ադիբեկյանը՝ ԼՀԿ-ի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitrtled

Միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է, մնացածը հեղափոխականներ են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Նոր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ մենք կլինենք բարեկիրթ ընդդիմություն: Ինչ ա նշանակում քաղաքակիրթ, այսինքն՝ մենք կռիվ չենք անի, չենք հայհոյի, սա էշություն է»,-ասաց նա: ԲՀԿ-ն միշտ եղել է կենտրոնամետ եւ իշխանական, ավելացնում է սոցիոլոգը: «ԱԺ-ն չունի ընդդիմություն եւ չի էլ կարող ունենալ: Դրա համար կարեւոր է արտախորհրդարական ուժերի դերը: Մենք ունենում ենք բացարձակ ավտորիտար համակարգ»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը: