Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Պաշտոնական
1-19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ: