Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույնների քվեարկությունը

Սպորտ
a1hff-lavagujn

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում եւ Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է ընտրել  լավագույն երեքին: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես եւ նախորդ տարի, ընտրելու են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ : Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ։ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում եւս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաեւ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ եւ/կամ ակումբներ, կամ այլեւս չեն հանդիսանում որեւէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեաթերթիկները պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտեւի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 20-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր: