Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Հասարակություն
ekexeci

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը կշարունակի իր ծառայությունը Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսչի պաշտոնում: Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն: