Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը արդարացնում է իր կարգավիճակը

Սպորտ
a1chess-melkumyan-11.12.

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջող է մեկարկել Լոնդոնում անցկացվող Chess Classic մրցաշարի ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում: Մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող մեր գրոսմայստերն առաջին երկու տուրերում վստահ հաղթանակներ է տարել եւ այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք երրորդ տուրում նա սեւերով մրցելու է կանանց միջազգային վարպետ, ֆրանսիացի Սոֆի Միլյեի հետ: Մեր 17-ամյա շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը, երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել եւ այժմ 1,5 միավորով զբաղեցնում է 36-րդ տեղը: Այսօր նա սեւերով կմրցի անգլիացի Մարկուս Օսբորնի հետ: Հայաստանի ներկայացնող Սիրանուշ Ղուկասյանը երկրորդ պարտիայում զիջել է ռումինացի գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին եւ այժմ 1 միավորով զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհու հաջորդ մրցակիցը անգլիացի Տիմոտի Սեյմուրն է: