Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ժողովուրդը կրկին հաղթեց. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հասարակություն
nikol-5

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆբ-ի ուղիղ եթերով գնահատական տվեց երեկ՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին. «Երեկ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան: Այսօր ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ, բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին: Ըստ էության, արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական լինելու փաստը, և սա աննախադեպ իրադարձություն է երրորդ Հանրապետության պատմության մեջ և համարում եմ, որ սա Հայաստանի աննախադեպ նվաճումն է, ՀՀ քաղաքացիների կարևորագույն նվաճումն է»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք վստահության քվե տվեցին իրենց: «Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք՝ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը, և որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը»,- ասաց նա: