Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոլդովայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ «համոզիչ հաղթանակի» առթիվ

Պաշտոնական
dodon

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Մոլդովայի Հանրապետությունում հետաքրքրությամբ են հետեւում այն իրադարձություններին, որոնք ապրիլից կատարվում են Հայաստանում։ Կարծում եմ, որ այդ երկրում իրավիճակի կայունացումից հետո Մոլդովայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դուրս կգան նոր փուլ եւ կզարգանան ավելի դինամիկ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»,- Facebook-ի իր էջում գրել է Դոդոնը։