Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդու. «Յուվենթուսը» իսկական կոլեկտիվ է, ի տարբերություն՝ «Ռեալի»

Սպորտ
sport-ronaldo

Իտալական «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է նոր թիմում խաղալու զգացմունքներից, ինչպես նաեւ համեմատել է թուրինյան ակումբը իր նախորդ թիմի՝ Մադրիդ «Ռեալի» հետ: «Արդյոք կարելի է առանձնացնել «Յուվենթուսի» ֆուտբոլիստներից որեւէ մեկին: Անարդարացի կլինի առանձնացնել ինչ-որ մեկին կամ մի քանիսին, քանի որ այն իմ լավագույն կոլեկտիվն է, որտեղ երբեւէ հանդես եմ եկել: Մենք իսկական թիմ ենք: Ուրիշ տեղերում դու քեզ ավելի կարեւոր ես զգում, քան՝ մյուսները: Այստեղ բոլորը հավասար են, համեստ եւ ցանկանում են հաղթել բոլոր խաղերում: «Ռեալում» ֆուտբոլիստները նույնպես համեստ են, սակայն դա այստեղ ավելի շատ է զգացվում: «Յուվենթուսը» շատ է տարբերվում «Ռեալից», այն ավելի շատ հիշեցնում է մեծ ընտանիքի», - Ռոնալդուի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: