Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Պաշտոնական
tonoyan-1

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին, մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: