Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունն անցավ հանգիստ և խաղաղ. եվրադիտորդներ (տեսանյութ)

Քաղաքականություն
rob

«Ընտրություններն անցան հանգիստ և խաղաղ պայմաններում,- այսպիսի գնահատական է տալիս ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատասխանատուներից Պետեր Օսուսկին,- 19 տարի առաջ ես այստեղ դիտորդական առաքելություն էի կատարում, հիմա կրկին վերադառնալով կարող եմ ասել՝ հույս կա Հայաստանի համար»,- ասում է նա։ Պատասխանատուներից մյուսը՝ Նահիմա Լանջրին, անդրադառնում է գենդերային հավասարությանը.  «Քաղաքական ուժերի ցուցակներում կանանց քանակը փոքր է, տպավարություն է, որ կին թեկնածուները հիմնականում պայքարում են այլ կանանց հետ»։ Ըստ նրա քաղաքական ուժերում կին խոսնակները քիչ են։ Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հատալան նշում է, որ ԿԸՀ-ի համար բարդ էր ընտրությությունները հավուր պատշաճի իրականացնելը, քանի որ ժամանակը քիչ էր. «Ընտրությունները լավ կազմակերպված էին, շնորհավորում ենք խորհրդարան անցած ուժերեն, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին»։ Դիտորդակամ առաքելության պատասխանատուների խոսքով՝ լրատվամիջոցները լավ են աշխատել. «Հավասար լուսաբանել են բոլորին, ԶԼՄ-ները խաղի կանոններին էին հետևում»։ Իսկ ինչպես են վերաբերվում այն փաստին, որ խորհրդանում ընդդիմություն չի լինելու. «Սա ժողովրդի ընտրությունն է, մենք այն չենք մեկնաբանում»,- պատասխանում է Պետեր Օսուսկին։ Արտասահմանցի լրագրողներից մեկը հարցնում է՝ ընտրակաշառքի դեպքեր արձանագրե՞լ են դիտորդները, բանախոսները նշում են՝ որևէ այդպիսի դեպքի ականատես չեն եղել։ [caption id="attachment_1653429" align="aligncenter" width="700"] International observers give a post-election press conference at DoubleTree by Hilton Hotel of Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1653428" align="aligncenter" width="700"] International observers give a post-election press conference at DoubleTree by Hilton Hotel of Yerevan, Armenia[/caption]