Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը շնորհավորել է Արցախի ինքնորոշման օրվա կապակցությամբ

Պաշտոնական
babloyan

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեզ համար այլեւս դարձել է ազատ ապրելու, հայրենի հողը պաշտպանելու եւ ժողովրդավարական պետություն կառուցելու հաստատակամության ու անկոտրում կամքի խորհրդանիշ: Եվ միաժամանակ դարձել է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման ու բարձր իրավագիտակցության խորհրդանիշ: Պետական անկախության մասին հանրաքվեն եւ Արցախի Մայր օրենքի ընդունումը կանխորոշեցին երկրի հետագա ընթացքն ու զարգացման ուղին: Որքան դժվարին եւ մեծ վտանգներով լի ժամանակներում կատարվեց դեկտեմբերի 10-ի վճռորոշ ու գիտակցված ընտրությունը, այնքան էլ դժվարին տարիներ ապրեցինք այն պաշտպանելու եւ հռչակված արժեքները կյանքի կոչելու համար: Ու այսօր հետադարձ հայացք նետելով Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման պատմությանը` եւս մեկ անգամ արժանին մատուցենք բոլոր նրանց պայծառ հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր երազած երկիրն ու հասարակարգը կառուցելու սրբազան գործին: Սիրելի արցախցիներ,  եւս մեկ անգամ շնորհավորելով այս նվիրական տոնի առթիվ` ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսության զարգացման ասպարեզներում: Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց եւ բարօրություն: