Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրել են պարոն Փաշինյանին, որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն չանցնի. ԱԱԿ (տեսանյութ)

Քաղաքականություն
NKARk

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ  Հայկ Գրիգորյանը ուրախ է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը  մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Կուսակցության համար նաև ուրախալին այն է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարել անցողիկ շեմը: Սրա հետ մեկտեղ ցավալի է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անցումը: Ընտրություններին քաղաքացիներն ընտըրեցին «Իմ քայլ»-ին  ՀՀԿ-ից  հրաժարվելու համար: Նման կարծիք հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: Կուսակցության համար գերխնդիր էր քաղաքականություն մտնելը: Ինչը, ըստ նրա՝ ստացվել է: Կարծում են, որ սկսնակ կուսակցության համար 0, 33 % հավաքելը  վատ արդյունք չէ: Կուսակցության ներկայացուցիչ Հայկ Փայտյանի կարծիքով  էլ քարոզարշավին մարդկանց հետ հանդիպումների ժամանակ  շատ քաղաքացիներ են իրենց ուղջունել: Համեմատության համար նշում են. «10 մարդուց առնվազն երկուսը մեզ ճանաչում էին: Մարդիկ մեզ համակրում էին, բայց միևնույն ժամանակ ասում էին, որ պետք է ընտրեն պարոն Փաշինյանին, որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն չանցնի»:  Հայկ Գրիգորյանը հավելեց, որ պատրաստվում են առաջիկայում ծրագրերով հանդես գալ, մասնավորապես՝ Սահմանադրության, նոր Ընտրական օրենսգիրքը  փոփոխելու հարցերում: