Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային առաջնություն

Սպորտ
a1volejbol

Դեկտեմբերի 13-18-ը Երեւանում, Հայ-ռուսական համալսարանի մարզադահլիճում, կանցկացվի վոլեյբոլի Արեւելաեվրոպական երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնություն: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի այդ տարիքային հավաքականները: Հավելենք, որ Հայաստանի վոլեյբոլի Մ15 տարեկան տղաների հավաքական Անդրանիկ Մանուչարյանի ղեկավարությամբ մինչ այդ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացրել էր ընկերական հանդիպումներ այդ երկրի ընտրանու հետ: Կայացած չորս հանդիպումներում մեր թիմը տոնել է երեք հաղթանակ (3:2, 3:2, 3:0), կրել մեկ պարտություն (1:3):