Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունան Պողոսյանը վարչական ռեսուրս չի կիրառել. Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
11111111111

ԿԸՀ-ն այսօր ամփոփել է երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: «Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 48.67 տոկոսը կամ 1մլն 262 հազ 164 քաղաքացի։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 4678 է»,- հայտարարեց ԿԸՆ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով 2010 ընտրատեղամասից ստացված տվյալները: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նաեւ, թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները: Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70% «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն – 8 533 ընտրող կամ 0.68% «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 822 ընտրող կամ  3.89% «Իմ քայլը» դաշինք - 884 849 ընտրող կամ 70.44% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 049  ընտրող, 6.37% «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6 460 ընտրող, 0.51% «Ազգային առաջընթաց» կուսակցություն -4 122 ընտրող, 0.33% «Մենք» դաշինք - 25 174 ընտրող, 2.00% «Օրինաց երկիր» կուսակցություն - 12 390 ընտրող, 0.99% «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 868 ընտրող, 1.82% «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 837 ընտրող, 8.27% Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: Բողոք դիմումների հետ կապված վերլուծությունը դեռ պատրաստ չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Մենք սկսել ենք աշխատել հանձնաժողովների հետ: Օրվա ընթացքում ամբողջական տվյալները կհրապարակենք»: ԿԸՀ նախագահը չի շտապում ասել, թե քանի պատգամավոր կունենա Ազգային ժողովը. «Ձեռնպահ կմնամ ժամանակից շուտ որևէ տվյալ ներկայացնել: Ցանկացած գործառույթ պետք է տեղի ունենա այն ընթացակարգով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը վարչական ռեսուրս է կիրառում, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Այդ մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ից եւ անմիջապես կապ եմ հաստատել Հունան Պողոսյանի հետ: Նա պնդեց, որ մնան խնդիր չկա: Ուղղորդումների հետ կապված որեւէ դիտարկում կամ հանգամանք առկա չի եղել»: