Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորանք Լոս Անջելեսից

Հասարակություն
im-qayly

Իմ Քայլը դաշինքի աջակցության Լոս Անջելեսի կենտրոնը շնորհավորում է Հայ ժողովրդին ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Իմ Քայլը Դաշինքին` սահմանադրական կարգի վերականգնման գործընթացն ապահովելու եւ այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Հայաստանն այլեւս ունի Օրինակարգ իշխանություններ` ի դեմս Ազգային Ժողովի եւ ՀՀ Վարչապետի: Համոզված ենք, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք նաեւ երորրդ` դատական, օրինակարգ իշխանության ձեւավորմանը: Մեր բարեմաղթանքներն ենք հայտնում մեր ժողովրդի կողմից ձեւավորված Ազգային Ժողովին եւ ՀՀ Վարչապետին, ինչպես նաեւ նոր կազմավորվելիք կառավարությանը, եւս մեկ անգամ վերհաստատում մեր կենտրոնի, ինչպես նաեւ հազարավոր սփյուռքահայերի գործուն աջակցությունը մեր նոր իշխանություններին:   Իմ Քայլը դաշինքի Աջակցության Լոս Անջելեսի կենտրոն