Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքը թույլ չի տալիս քվեաթերթիկների դիմային երեսը հրապարակել սոցցանցերում (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-15

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն անդրադառնալով այն հայտարարություններին, որոնց համաձայն որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկներն այլ հերթականությամբ են բաժանում նշում է, որ օրենքով պետք է ընտրողը ստանա բոլոր 11 քվեաթերթիկները. «Հերթականության մասին օրենքը ոչինչ չի ասում»։ Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր իրենց քվեաթերթիկների դիմային երեսը նկարահանում են և տարածում, ԿԸՀ քարտուղարի խոսքով օրենքը թույլ չի տալիս ընտրատեղամասում հայտնել սեփական քվեարկության մասին. «Տեսանկարահանելու խնդիր չէ, տեղամասում հայտնել չի կարելի, եթե կան այդպիսի դեպքեր իրավապահ մարմինները պիտի զբաղվեն, սա ԿԸՀ գործառույթների մեջ չի մտնում»։ Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ քվեախցիկում ընտրություն կատարող անձի կողքին այլ քաղաքացիներ կան. « Ես տեղյակ չեմ դրա մասին, եթե այդպիսի բան կա անձամբ հաղորդում կներկայացնեմ»։ Հարցազրույցի ավարտից հետո ԿԸՀ քարտուղարին ցույց տվեցինք այդ տեսանյութը, ինչից հետո նա «Ա1+»-ին  լրագրողին մեղադրեց անպատասխանատու հայտարարություն անելու մեջ. «Ո՞վ է ասել, որ ուղղորդում են, մի գուցե քաղաքացին ինչ որ բան է կորցրել և փնտրում է, ասենք՝ որևէ փաստաթուղթ»։ Մեր այն հարցը, թե սա օրենքի խախտում չէ արդյոք՝ անպատասխան մնաց։