Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին

Սպորտ
a1miki

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում նվազագույն 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի հետնապահներից մեկին՝ «Հադերսֆիլդին»: Հանդիպման միակ գոլը խփեց տանտերերի ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուկաս Տորեյրան, 83-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ ընդմիջմանը եւ մասնակցեց երկրորդ խաղակեսին: Նա իրեն հատկացված ժամանակում կատարեց 2 հարված, 15 դիպուկ եւ 4 եզրային փոխանցում, մասնակցեց 9 մենամարտի: Հենրիխ Մխիթարյանի խաղը մասնագետները գնահատեցին 7.0 բալով, ինչը բավականին բարձր է փոխարինման մտած խաղացողի համար: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 34 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ: Նրան կարող է շրջանցել միայն «Տոտենհեմը», որն այսօր պետք է արտագնա խաղ անցկացնի «Լեսթերի» հետ: Հաջորդ հանդիպումը «Արսենալը» անցկացնելու է դեկտեմբերի 13-ին, ադրբեջանական «Ղարաբաղի» հետ, Եվրոպայի լիգայի շրջանակում: