Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը հիշեցնում է լուսանկարներով (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-1

  Պետական  վերահսկողական ծառայության պետի  աշխատասենյակում՝  հենց նրա գլխավերեւում երեխաների նկար է։ Շենքում  պատերին կարելի է  տեսնել ապրիլյան  հեղափոխության թեմաներով լուսանկարներ։ «Իմ որոշումն է եղել, որ շարժման նկարները լինեն ամբողջ շենքում եւ պետական ծառայողները ժողովրդի շունչը զգան, որ հասկանան՝ժողովուրդն է իրենց նշանակել եւ ոչ թե ես»,- ասում է նա։ Հնարավոր է շատերն ասեն,որ պետական գերատեսչությանը հարիր չեն նման լուսանկարները. « Բայց դե մենք հեղափոխականներ ենք, այդ էլ ենք փոխում»,- կատակում է  Դավիթ Սանասարյանը,որի հետ  հեղափոխության օրերի մասին  զրուցել ենք մինչեւ քարոզարշավը։