Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 տարի անց. երրորդ սերունդն է մեծանում փայտե տնակներում (տեսանյութ)

Հասարակություն
Nkar-glxavor

Այս լուսանկարում Սպիտակի գերմանական թաղամասն է, ավերիչ երկրաշարժից  30 տարի անց տուժածներից շատերը դեռ այսպիսի տնակներում են բնակվում. «Էսքան տելեվիզրով խոսում են երկրաշարժից տուժածների մասին, Սպիտակի մասին խոսք չկա»,- ասում է Ալվարդ Ֆրանգյանը: Այս թաղամասում ապրողներն ունեն նաև ջեռուցման խնդիր, տնակները գազաֆիկացնել օրենքը թույլ չի տալիս՝ վտանգավոր է, իսկ փայտը թանկ է: Թաղամասի բնակիչ Լաուրա Նազոյանի խոսքով՝ այստեղ ապրող 50 ընտանիքների խնդիրների լուծման համար ընդամենը պետք է մեկ բազմաբնակարան շենք կառուցել, ըստ նրա՝ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ընդամենը մի անգամ է այցելել իրենց. «Մի հատ ընտրության վախտա եկել, վերջ, մենակ գահը գրավում են, ասում են վերջ, էլ դու ով ես»: Սպիտակի միայն այս թաղամասում չէ, որ տնակներ կան, առանց ասֆալտի այս փողոցը Քըրք Քըրքորյանի անվամբ է կոչվել: Փողոցի տնակներից մեկում է բնակվում Զոյա Թորոսյանի ընտանիքը. «Արդեն երրորդ սերունդն է բնակվում այս փայտե տնակում, ավելի ճիշտ երկրորդ՝ մեզ այլևս չեմ հաշվում, մենք մեր կյանքն ապրեցինք»,- ասում է տիկին Զոյան Այս ընտանիքը ջեռուցման հարցը լուծելու համար այս տարի գազի վառարան է տեղադրել, տիկին Զոյան ասում է՝ տեղյակ էլ չէ, օրենքը թույլատրում է այստեղ գազ օգտագործել թե ոչ՝ պատճառաբանելով որ այլ տարբերակ չկա, նա անկեղծանում է՝ ամեն անգամ ցնցումներ զգալիս վերապրում է 88-ի սարսափը. «Էս վերջերս նենց ցնցում եղավ, որ ժողովուրդն ահավորված դուրս թափեց»: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով ամոթալի է, որ երկրաշարժից 30 տարի անց բնակարանների հարցը չի լուծվել, նրա խոսքով արդեն իսկ պայմանավորվածություններ կան բնակարանիշինությամն տեմպն արագացնելու մասով։ «Արդեն գարնանը բնակարանիշունություն է սկսվելու, գումարը կհասնի մեկ միլիարդ դրամի»: Մարզպետը նշում է, բոլոր խնդիրները միանգամից լուծել չեն կարող. «Եկեք մի բան ճշտենք, էն մարդիկ որոնք սեփական տուն են ուցել և կորցրել են բնակարան հայտակցենու ցուցակներում չկան»: Բնակարաններ կստանան  երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած քաղաքացիները: