Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է տհաճ պատմության մեջ

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբն անմիջապես արձագանքել է համացանցում հայտնված այն տեսագրությանը, որտեղ թիմի ֆուտբոլիստները ալկոհոլային խմիչք են օգտագործել:

«Ֆուտբոլիստների հետ կանցկացվեն առանձնազրույցներ կապված այդ միջադեպի հետ, որի ժամանակ նրանց կհիշեցնենք իրենց պարտականությունների ու պատասխանատվության մասին», – նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ The Sun թերթն այսօր հրապարակել է տեսահոլովակ, որտեղ «Արսենալի» ֆուտբոլիստները Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում երեկո են կազմակերպել, որի ժամանակ օգտագործել են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ, այլեւ հոգեմետ գազեր: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի սկզբին, Անգլիայի առաջնության մեկնարկից առաջ:

Մասնակիցների թվում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը, սակայն, բավականին պասիվ է իրեն պահել եւ ոչ խմել է, ոչ էլ ծխել:

«Արսենալը» պատրաստվում է ներքին հետաքննություն անցկացնել, որից հետո նոր որոշել պատժամիջոցները: