Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՀԿ-ն ստեղծման պահից ունի անհայտ ծագումով օլիգարխիկ ֆինանսներ. «Ազգային առաջընթաց» (տեսանյութ)

Քաղաքականություն
Azgayin.-nkar

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը, ամփոփելով քարոզարշավը, նշեց՝ թեև ժամանակը կարճ էր, բայց հասցրել են այցելել Հայաստանի տարբեր շրջաններ և կուսակցությունը ճանաչելիություն  է ձեռք բերել:  Հայկ Գրիգորյանի համոզմամբ՝ նոր խորհրդարանում այլևս չպետք է լինեն հին քաղաքական ուժեր: Նոր խորհրդարանը պետք է նոր ուժերից կազմված լինի, համոզված են կուսակցությունում: Ըստ Գրիգորյանի՝ կան քաղաքական ուժեր,  ի դեմս «Լուսավոր Հայաստան»-ի, որը մեծ ֆինանսներ է ծախսել քարոզարշավ անցկացնելու համար: «Ակնհայտ է, որ այդ կուսակցությունը ստեղծման պահից ունի անհայտ ծագումով օլիգարխիկ ֆինանսներ, որովհետև տևական ժամանակ շատ մեծ քարոզչական աշխատանք է կատարում»: Կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանն էլ ընդծեց ՝ վերջին  տասնամյակներից հետո բացառիկ հնարավորություն է տեսնել իրական ընտրական գործընթաց:  «Մինչև այս, այն ինչ կատարվում էր Հայաստանում, ոչ թե ընտրական գործընթացներ էին, այլ ֆարս էր հիշեցնում»:  Մանրամասները՝ տեսանյութում։